Փորձի փոխանակման դաս՝ «ԱՎԱԳՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՈՎ»: Oր 2.

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության առաջին և երրորդ կուրսերի ուսանողների միջև տեղի ունեցավ յուրահատուկ դաս՝ փորձի փոխանակման ձևաչափով։

Երրորդ կուրսի ուսանողները ներկայացրին իրենց մասնագիտական հմտությունները՝ մազերի խնամքի, ներկման, կտրման և ժամանակակից սանրվածքների ձևավորման ոլորտներում։

Առաջին կուրսի ուսանողները ոգեշնչվեցին, ստացան արժեքավոր խորհուրդներ և հնարավորություն ունեցան գործնական մասնակցության։

Դասը նպաստեց համագործակցության, փորձի փոխանակման և թիմային ոգու ամրապնդմանը։

Միջոցառումը դարձավ ոչ միայն ուսումնական, այլև ստեղծագործական հանդիպում, որտեղ յուրաքանչյուր ուսանող ունեցավ իր ներդրումը։

Այսպիսի դասերը կարևոր են մեր ուսումնական հաստատության համար, քանի որ դրանք ամրապնդում են ուսանողների մասնագիտական ինքնավստահությունը և ձևավորում թիմային ոգի։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ