Փորձի փոխանակման դաս՝ «ԱՎԱԳՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՈՎ»: Oր 1.

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսումնական խոհանոցում անցկացվեց փորձի փոխանակման դաս՝ «Ավագների հետագծով» խորագրով։

Դասին մասնակցեցին «Խոհարարական գործ» մասնագիտության առաջին և երրորդ կուրսի ուսանողները։

Երրորդ կուրսեցիները հանդես եկան որպես առաջնորդներ՝ ներկայացնելով սննդի պատրաստման տեխնոլոգիաները, անվտանգության կանոնները և խոհանոցային սարքավորումների ճիշտ օգտագործման հմտությունները։

Պատրաստվեցին հետևյալ ուտեստները․

Հիմնական ուտեստ՝  «Նապաստակը սպիտակ գինով»

Աղանդերներ՝ «Քղեփ Սյուզեթ» և «Շոկ-մանժե»

Դասի ընթացքում ձևավորվեց համագործակցության և փոխօգնության մթնոլորտ․ ավագ ուսանողները կիսվեցին իրենց փորձով, իսկ կրտսերները գործնականում կիրառեցին ստացած գիտելիքները։

Այս նախաձեռնությունը նպաստեց մասնագիտական հմտությունների զարգացմանը, թիմային աշխատանքի ամրապնդմանը և վստահության մթնոլորտի ձևավորմանը։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ