Փափուկ հմտությունների տիրապետումը՝ ձեռներեցության կայուն երաշխիք

Փափուկ հմտությունների տիրապետումը՝ ձեռներեցության կայուն երաշխիք
Ս/թ մարտի 23-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում, տեղի ունեցավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝«Action Against Hunger» կազմակերպության կողմից իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում կազմակերպված զբաղվածության ոլորտում կիրառվող նորարարական և ներառական «SHUTTLE» մեթոդաբանության չորսամսյա դասընթացների մասնակիցների վկայագրերի հանձնման արարողությունը:
Ուսումնական հաստատությունն իր հարկի տակ հյուրընկալեց Action Against Hunger կազմակերպության` սոցիալական ներառման ծրագրերի ղեկավար Լեյլա Մաիսուրաձեին, Action Against Hunger Հայաստանի գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանին, ծրագրի պատասխանատու Հասմիկ Սիմոնյանին, GIZ -ի մոնիթորինգի և գնահատման մասնագետ՝ Ռուզաննա Բեժանյանին, Շիրակի մարզի ՄԿՈՒ ոլորտի տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և այլոց։
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Ք․Ահարոնյանի կողմից վկայագրեր հանձնվեցին ծրագրի դասընթացավարներ՝ կարիերային ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանին և դասախոս Ժ․Բարսեղյանին։ Վերջիններս խրախուսվեցին «SHUTTLE» դասընթացների ընթացքում ցուցաբերած բարձր կատարողականի, աջակցության և նվիրվածության համար։
Համագործակցային ծրագիրը դասընթացի մասնակից ուսանողների համար լայն հնարավորություններ ստեղծեց սահուն կերպով մուտք գործել աշխատաշուկա և ապահովել նրանց տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը։

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ․․․

Նորություններ