Հերթական ներքին վերապատրաստում Էրազմուս+ «RENFORCE» միջազգային ծրագրի շրջանակում՝ օր 4
Նորություններ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում ներկայացվեց «Սեր, պատիվ ու սովորույթ. Թումանյանի «Անուշ»-ը ժամանակակից աչքերով» նախագծային աշխատանքը:
Նախագծի նպատակն էր ուսումնասիրել պոեմի, գաղափարական բովանդակությունը, բացահայտել նահապետական բարքերի ազդեցությունը հերոսների ճակատագրի վրա և ներկայացնել ստեղծագործության արդիականությունը մեր օրերում:
Ուսանողները հավաքագրել, քննարկել և մշակել էին տեղեկատվություն Թումանյանի և «Անուշ» պոեմի վերաբերյալ, դիտել էին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, պատրաստել էին պար, երգ, նկար, անցկացրել էին հարցազրույցներ Շիրակի պետական համալսարանի դասախոսներ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Խաչիկյանի, բանասիրական գիտությունների դոցենտ Օֆելյա Հովհաննիսյանի, մանկավարժական գիտությունների թեկնածու Գայանե Ավետիսյանի, ինչպես նաև Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանի հետ։
Ո ներկայացրին հատվածներ հարցազրույցներից, թեմատիկ սահիկաշար։
Նախագծային աշխատանքի ներկայացումն ավարտվեց ստեղծարար և ժամանակակից լուծմամբ։ Ուսանողները, որպես վերջնարդյունք, ներկայացրին QR կոդ՝ ձևավորված «Անուշ» պոեմի խորհրդանշական պատկերով։
Designed and developed by Brain Fors