ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ. «Հին հագուստի նոր շունչը․ էկոտոպրակներ սեփական ձեռքերով»

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում իրականացվեց նախագծային աշխատանք՝ «Հին հագուստի նոր շունչը․ էկոտոպրակներ սեփական ձեռքերով» թեմայով՝ կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա 1-ին և խոհարարական գործ՝ խոհարար 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ։

Նախագծի նպատակն էր բարձրացնել ուսանողների բնապահպանական գիտակցությունը, ներկայացնել պոլիէթիլենային տոպրակների վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և առաջարկել դրանց այլընտրանքային լուծումներ՝ էկոլոգիապես մաքուր կտորե և թղթե էկոտոպրակների պատրաստման միջոցով։

Պաշտպանության ընթացքում ուսանողները ներկայացրին համամոլորակային և բնապահպանական հիմնախնդիրները, անդրադարձան կլիմայի փոփոխությանը, ջրի և մթնոլորտի աղտոտմանը, կենսաբազմազանության կորստին, ինչպես նաև պլաստիկ թափոնների վնասակար ազդեցությանը մարդու և բնության վրա։

Ներկայացվեցին տվյալներ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման, դրանց երկարատև քայքայման և օվկիանոսների աղտոտման վերաբերյալ։

Ուսանողները ուսումնասիրել և ներկայացրել էին աշխարհի տարբեր երկրներում իրականացվող բնապահպանական քաղաքականությունները՝ կապված պոլիէթիլենային տոպրակների սահմանափակման և վերամշակման հետ։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ