Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում
Նորություններ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ իրականացվեց նախագծային աշխատանք «Դիֆուզիան մեր կյանքում» թեմայով։
Նախագծի նպատակն էր ուսումնասիրել դիֆուզիայի երևույթը և հասկանալ, թե ինչպես է այն կիրառվում տարբեր մասնագիտություններում, մասնավորապես՝ ոսկերչության, վարսավիրության, կաշեգործության և ավտոդիագնոստիկայի ոլորտներում։
Ուսանողները ներկայացրեցին փորձեր, օրինակներ և տեսական նյութեր, որոնք ցույց են տալիս դիֆուզիայի կարևորությունը տարբեր մասնագիտություններում։ Նախագծային աշխատանքը խթանեց ուսանողների հետազոտական, վերլուծական և թիմային աշխատանք կատարելու կարողությունների զարգացումը։
Նախագիծը ցույց տվեց, որ դիֆուզիան միայն ֆիզիկայի տեսական թեմա չէ, այլ ունի լայն կիրառություն մեր առօրյա կյանքում և մասնագիտական ոլորտներում։ Ուսանողները կարողացան տեսնել իրենց ապագա մասնագիտությունների և գիտության միջև կապը, ինչը մեծապես նպաստում է նրանց մասնագիտական կողմնորոշմանը։
Designed and developed by Brain Fors