ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ․ «ԱՆԳԼԵՐԵՆԸ՝ ԳԼՈԲԱԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ» ԽՈՐԱԳՐՈՎ

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ․
«ԱՆԳԼԵՐԵՆԸ՝ ԳԼՈԲԱԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ» ԽՈՐԱԳՐՈՎ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները ներկայացրին «Անգլերենը՝ գլոբալ հաղորդակցության լեզու» խորագրով նախագծային աշխատանքը։
Նրանք հետազոտական աշխատանքների միջոցով պարզել էին անգլերեն լեզվի ուսուցման նախադրյալները, տոկոսային բաշխումը տարբեր երկրամասերում և մեր տարածաշրջանում, անգլերենի կիրառումը տարբեր ոլորտներում և կարևորությունը՝ անհատական կարիերայի կառուցման գործընթացում։
Նախագծային աշխատանքը ներկայացվեց երկլեզու ձևաչափով՝ անգլերեն և հայերեն՝ ուղեկցվելով ինտերակտիվ սահիկաշարով։
Ներկայացվեցին նախապես կատարված հարցազրույցների արդյունքները։ Ցուցադրվեցին ուսանողների և արհեստական բանականության օգնությամբ պատրաստված տեսանյութեր, հետազոտության արդյունքում Մերի Ավանեսյանի պատրաստած անգլերեն լեզվի տարածվածությունը աշխարհում պատկերող աշխարհի քարտեզը։ Ներկաները բնութագրեցին նաև ուսանողների պատրաստած անգլերեն լեզվի վերաբերյալ նկարները։
Միջոցառումն եզրափակվեց ընդհանուր ամփոփմամբ՝ ներկայացնելով նախագծային աշխատանքի վերջնարդյունքները։

Փնտրել

Նյութեր

Image

Հերթական ներքին վերապատրաստումը Էրազմուս+ «RENFORCE» միջազգային ծրագրի շրջանակում՝ օր 2

Նորություններ

Image

Հերթական ներքին վերապատրաստումը Էրազմուս+ «RENFORCE» միջազգային ծրագրի շրջանակում՝ օր 1

Նորություններ

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ

Image

ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ

Image

Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Նորություններ