ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ

 Զեկույցը նվիրված էր թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին՝ միտում ունենալով դեռահասներին իրազեկել «թմրամոլություն» չարիքի մասին և կանխարգելել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Կազմակերպված միջոցառման նպատակն էր ձևավորել բացասական վերաբերմունք վնասակար սովորությունների նկատմամբ, կարևորել առողջության պահպանումը, գնահատել տեղեկացված լինելու կարևորությունը, հավատարիմ մնալ առողջ ապրելակերպի սկզբունքներին։


Բանախոսներ բուժքույր Ռ. Կարապետյանը և ֆիզկուլտուրա առարկայի դասախոս Ս. Մկրտչյանը բավականին հետաքրքիր վարեցին զեկույցը, իսկ դիդակտիկ նյութերն առավել տպավորիչ և ազդեցիկ դարձրեցին «թմրանյութերի հիմնական տեսակները, դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա», «թմրամիջոցների գործածման պատճառները», «հասարակության խոցելի խմբերը» թեմաների շուրջ ծավալած ակտիվ քննարկումները։ Վերջիններիս տրամաբանական շարունակությունը ուսանողների ամփոփիչ ելույթներն էին և տեսակետների, կարծիքների բարձրաձայնումը թմրանյութերի, թմրամիջոցների բացասական ազդեցությունը առողջական, սոցիալական, հոգեբանական, իրավական և ֆինանսական տեսանկյուններից։


Մտահոգիչ թեմայի վերհանումը և նպատակային քննարկումները ուսանողների վրա թողեցին դրական ազդեցություն, քանզի դեռահասները եկան այն եզրահանգման, որ․ «դառնալ հասարակության լիիրավ անդամ, արժևորել կյանքը, ապրել առանց թմրամիջոցների և վնասակար սովորությունների» պետք է դառնա կյանքի ուղենիշ:
Միջոցառման պատասխանատուներ` Ռ. Կարապետյան,
Ս․Մկրտչյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ