Մենք այստեղ ենք, որպեսզի մեր հետքը դնենք տիեզերքի վրա...

«Մենք այստեղ ենք, որպեսզի մեր հետքը դնենք տիեզերքի վրա...»
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Սամվել Պողոսյանը 2023 թվականի մարտի 13-ին մասնակցեց ՛՛Միասին՛՛ հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված խոհարարության վարպետաց դասին։ Որպես խոհարարական հմտություններով, ստեղծագործական ինքնատիպությամբ և կամավոր դրսևորումներով օժտված ակտիվ ուսանող՝ վարպետաց դասի ժամանակ Սամվելը պատրաստեց բեզե՝ մանրամասն ներկայացնելով բեզեի պատրաստման տեխնոլոգիան, տեխնիկան։ Համային տարբեր լուծումներով անուշեղենի թխման գործընթացին մասնակցեցին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի խոհարար մասնագիտության ուսանողները։ Գործնական մթնոլորտն ապահովված էր, արդյունավետ համագործակցությունը՝ կայացած։
«Խոհանոցը արվեստ է, որտեղ պետք է ստեղծագործես: Միայն բաղադրատոմսի համաձայն համեղ չի ստացվի պատրաստումը, «տրամադրությունը, սերը և զգացմունքները» պիտի լինեն հավելյալ անուշահամ համեմունքները։ Կան կանոններ, որոնք պետք է իմանաս և պահպանես, մնացածը շրջանակից դուրս է, միայն երևակայություն»,-ասում է Ս․Պողոսյանը։

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԱՆՎԱՄԲ ԵՎ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Նորություններ