«Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական» կրթական ծրագրի շրջանակում սեմինար

2022 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության, «Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի» հիմնադրամի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ իրականացվեց «Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական» կրթական ծրագրի շրջանակում սեմինար: Քննարկվող թեմաներն էին «Կարիերայի ուղղորդման կենտրոնի գործառույթները» և «Հարցազրույցին ներկայանալու հմտությունները» ։
Սեմինար պարապմունքին մասնակցում էին կրթօջախի առաջին կուրսեցիները և Արցախից ժամանած տարբեր մասնագիտության երիտասարդ ուսանողներ։ Սեմինարը համատեղ վարում էին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանը և Ձեռներեցություն մոդուլ դասավանդող դասախոս Ռ․Պետրոսյանը՝ հետաքրքրաշարժ սահիկաշարի և տեսանյութերի ցուցադրությամբ։ Մասնագիտությամբ կողմնորոշված ուսանողների հետ քննարկվեցին «Գործատուին պատշաճ ձևով ներկայանալու հմտություններ», «Ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցի», «Ի՞նչ է աշխատաշուկան» և այլ թեմաներ։ Հարցերի տեղատարափով ավարտվեց մասնագիտական սեմինարը և տրամաբանորեն միմյանց հետ շաղկապված թեմաները ուսուցողական էին։
Փոխտնօրեն Ա․Մկրտչյանը արցախցի հյուրերին մանրակրկիտ ներկայացրեց կրթօջախում գործող սոցիալական ձեռնարկությունների դերը և ծավալած գործունեությունը, գաղափարը բիզնեսի վերածելու փորձը։ Երիտասարդ սովորողների միջև ծավալվեց հետաքրքիր երկխոսություն` «բիզնես գաղափար» թեմայի շուրջ։ Ուսանողական կազմակերպության անդամները, իբրև ապագա գործարարներ, յուրովի ձևով հանդես եկան և արհեստավարժորեն ներկայացրին աշխատանքի վրա հիմնված ուսուցման առավելությունները։

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

Էրազմուս+ REnForce ծրագրի շրջանակում՝ նոր հնարավորություններ մասնագիտական կրթության համար

Նորություններ