Էրազմուս+ REnForce ծրագրի շրջանակում՝ նոր հնարավորություններ մասնագիտական կրթության համար

Էրազմուս+ REnForce «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի հզորացում» ծրագրի շրջանակում Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ձեռք է բերել CNS-111 Tabletop Solar Power Generation Trainer ժամանակակից ուսումնական սարքը։ Սարքը նախատեսված է արևային ֆոտովոլտային համակարգերի աշխատանքի ուսումնասիրման և գործնական ուսուցման համար։ Այն հնարավորություն է տալիս ուսանողներին ուսումնասիրել արևային վահանակների աշխատանքը, չափել լարումը, հոսանքը և հզորությունը, ինչպես նաև ծանոթանալ մարտկոցի, ինվերտորի, կարգավորիչի և տարբեր էլեկտրական բեռների աշխատանքին։

Սարքավորման միջոցով ուսանողները գործնական փորձերի արդյունքում ավելի լավ են պատկերացնում արևային էներգիայի արտադրության, կուտակման և օգտագործման գործընթացները։ Նոր սարքավորումը կարևոր ներդրում է վերականգնվող էներգիայի ոլորտում ուսանողների գործնական հմտությունների զարգացման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման գործում։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ