ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ «ԿԱՐԻԵՐԱՅԻ ԼԱԲ»(@CAREERLAB.ARM) ՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ

2023թ. մայիսի 22-ին և 23-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ» ծրագրի շրջանակում, «Կարիերայի Լաբ»(@careerlab.arm) ՀԿ-ի համագործակցությամբ, իրականացվեց մասնագիտական կողմնորոշման դասընթաց Շիրակի մարզի դպրոցների 37 աշակերտների համար:
Դասընթացի նպատակն էր նպաստել դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը` սեփական  հետաքրքրություններին  ու պահանջմունքներին համապատասխան։

Ծրագրի երկրորդ օրը կազմակերպվեց ուսումնաճանաչողական այց «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամ և «Royal Furniture Gyumri» կահույքագործության արտադրամաս, որտեղ աշակերտները հանգամանորեն ուսումնասիրեցին «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» և «Կահույքի արտադրության տեխնոլոգիա՝ կահույքագործ» մասնագիտություններին բնորոշ գործնական աշխատանքային գործընթացները։ Դպրոցականները ձեռք բերեցին նաև գործատուների կողմից առաջարկվող ոլորտային կրթական և աշխատանքային  պահանջարկի ու հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ