Կյանքն առանց վնասակար սովորությունների

Սեմինարի նպատակն էր գնահատել տեղեկացված լինելու կարևորությունը, ձևավորել բացասական վերաբերմունք վնասակար սովորությունների նկատմամբ, կարևորել առողջության պահպանումը:
Ուսումնարանի բուժքույր Ռոզա Կարապետյանը ներկայացրեց վնասակար սովորություններ, ծխելու վտանգները, ալկոհոլիզմ, այլ վնասակար սովորություններ ենթաթեմաները: Ընթացքում ցուցադրվեց թեմային համապատասխան սահիկաշարեր և տեսանյութեր, որոնք առավել տպավորիչ և ազդեցիկ էին, ուսանողների համար լուսակրի դեղին լույսի նման նախազգուշացնող:
Սեմինարի ավարտին հարց-պատասխաններիի միջոցով մասնակիցները ստացան տարբեր հուզող հարցերի պատասխաններ՝ բավարարելով  իրենց հետաքրքրությունները:
Եզրահանգումը միակն էր. հրաժարվել վնասակար սովորություններից՝ հավատարիմ մնալով առողջ ապրելակերպի սկզբունքներին, քանի որ առողջ սերունդն է ձևավորում  առողջ հասարակություն:

Սեմինարավար` Ռ. Կարապետյան

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ․․․

Նորություններ