ԿՑՈՐԴԻՉՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐՐ

09․04․2025թ․

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում կայացավ «Կցորդիչները որպես ավտոմեքենայի փոխանցման համակարգի տարր» խորագրով բաց դասը «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ։

Ուսանողները սահիկահանդեսի, պաստառների, տեսաֆիլմի և իրական կցորդիչների նմուշների միջոցով ներկայացրին ավտոմեքենայի փոխանցման համակարգի դերը, կառուցվածքը, գործառույթները, տեսակները և կիրառման առանձնահատկությունները։ Հանգամանորեն ներկայացվեց նաև տարբեր տիպի կցորդիչների (միասկավառակ, երկասկավառակ, հիդրոմուֆտա, էլեկտրամագնիսական, DSG համակարգեր)​​​ աշխատանքի ընթացքը՝ տանելով համամատություններ և զուգորդումներ։

Դասն ամփոփվեց հարցու պատասխանով։ Ներկաները հատաքրքրված էին և ոգևորված։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ