Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա

0723.04.4 «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա»
Որակավորում:
0723.04.03.4 Կարող՝ կաշվե իրերի 
Կրթական ծրագիրը ներդրվել է փորձարարական կարգով՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարի 07․08․2024թ․  1424-Ա/2   հրամանի համաձայն:

Կրթական  ծրագիրը հնարավորություն կտա  ձեռք բերել արդիական, մասնագիտական գիտելիքներ և զարգացնել տեխնիկական հմտություններ՝ դառնալով պահանջված մասնագետ կաշվե իրերի արտադրության ոլորտում։
Ուսուցման ձևը՝ առկա

Ուսումնառության ժամկետը.

  •   Միջնակարգ կրթության հիմքով՝ 1 տարի
  •   Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի

Մասնագետի զբաղմունքները.

  • Կաշվե իրեր կարող
  • Կաշվե իրերի մոդելավորող
  • Կաշվե իրերի որակավորող
  • Ձևարար

Մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

  • Ներկայացնել հումքի՝ բնական և արհեստական կաշիների ֆիզիկա-մեխանիկական հատկությունները
  • Ներկայացնել օժանդակ նյութերի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և ֆուրնիտուրայի կիրառման անհրաժեշտությունը
  • Կիրառել բնական և արհեստական կաշիները՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի դերը, նշանակությունը  և առանձնահատկությունները 
  • Ընտրել անհրաժեշտ  մեքենասարքավորումները, գործիքները, պարագաները, նախապատրաստել դրանք շահագործման
  • Բացահայտել ընթացիկ խախտումները  կատարել անհրաժեշտ կարգաբերումներ
  • Կիրառել ընտրված  մեքենասարքավորումները, գործիքները և պարագաները՝ պահպանելով անվտանգության կանոնները, տարբերակել դրանց դերն ու նշանակությունը 
  • Ներկայացնել և կիրառել ձեռքի և մեքենայական կարատեսակները
  • Ներկայացնել և կատարել ձևված դետալների մշակման, հավաքման, միացման գործընթացը
  • Բացահայտել և շտկել թերությունները, իրը բերել վերջնական տեսքի

Ինչու՞ ընտրել այս մասնագիտությունը

  • Ունի բարձր պահանջարկ կաշվե իրերի արտադրության ոլորտում
  • Ապահովում է գործնական և տեխնոլոգիական գիտելիքների, հմտությունների ձեռքբերում, որը թույլ կտա  արագ գտնել աշխատանք կամ սկսել սեփական գործ
  • Տալիս է ստեղծագործ գաղափարները իրագործելու լայն հնարավրություն

Կարողություններ

  • Տիրապետել աշխատանքային կուլտուրային և էթիկային
  • Արդյունավետ աշխատել թիմում
  • Նախապատրաստել աշխատատեղը
  • Դրսևորել աշխատանքի կատարման նկատմամբ բարձր պատասխանատվություն
  • Պատվիրատուին, գործընկերոջը, ղեկավարին լսելու և հասկանալու ունակություն
  • Դրսևորել քննադատական մտածողություն
  • Կառավարել սթրեսն ու ժամանակը 
  • Առաջացած կոնֆլիկտներին տալ համապատասխան լուծումներ

Պատկերասրահ

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ