«Կարիերայի ուղղորդման կենտրոնի գործառույթները» և «Հարցազրույցին ներկայանալու հմտություններ» թեմաներով սեմինար

Սեմինար պարապմունքին մասնակցում էին կրթօջախի առաջին կուրսեցիները և Արցախից ժամանած տարբեր մասնագիտության երիտասարդ ուսանողներ։ Սեմինարը համատեղ վարում էին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանը և Ձեռներեցություն մոդուլ դասավանդող դասախոս Ռ․Պետրոսյանը՝ հետաքրքրաշարժ սահիկաշարի և տեսանյութերի ցուցադրությամբ։  Մասնագիտությամբ կողմնորոշված ուսանողների հետ քննարկվեցին «Գործատուին պատշաճ ձևով ներկայանալու հմտություններ», «Ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցի», «Ի՞նչ է աշխատաշուկան» և այլ թեմաները։  Հարցերի տեղատարափով ավարտվեց մասնագիտական  սեմինարը և տրամաբանորեն միմյանց հետ շաղկապված թեմաները   ուսուցողական էին։

 Փոխտնօրեն Ա․Մկրտչյանը արցախցի հյուրերին մանրակրկիտ ներկայացրեց  կրթօջախում գործող սոցիալական ձեռնարկությունների  դերը և ծավալած գործունեությունը, գաղափարը բիզնեսի վերածելու փորձը։ Հետաքրքիր երկխոսություն ծավալվեց «բիզնես գաղափար» թեմայի շուրջ՝ երիտասարդ սովորողների միջև։ Ուսանողական կազմակերպության անդամները, իբրև ապագա գործարարներ, յուրովի ձևով հանդես եկան և արհեստավարժորեն ներկայացրին  աշխատանքի վրա հիմնված ուսուցման առավելությունները։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ