«ԿԱՐԻԵՐԱՅԻ ՕՐ» և «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ»

14․05․2024 թվականին «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը» կազմակերպել էր «Կարիերայի օր» և «Բաց դռների օր» միջոցառում, որի ընթացքում աշակերտները ծանոթացան ուսումնարանում գործող մասնագիտությունների հետ։
Իններորդ դասարանցիները շրջայց կատարեցին բոլոր արհեստանոցներում, հարցեր ուղղեցին իրենց հասակակից ուսանողներին, տեղեկություն ստացան յուրաքանչյուր մասնագիտության նրբությունների և աշխատաշուկայում պահանջվածության վերաբերյալ։ Հանդիպումներ ունեցան այն ուսանողների հետ, ովքեր իրենց մասնագիտություններում ունեցել են ձեռքբերումներ, հաջողություններ և հաղթանակներ։
Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու՝ Կիմա Ղարագյոզյանը ֆիլմաշարի միջոցով պատմեց ուսումնարանի հաջողությունների, «Խոհարար» մասնագիտությամբ դուալ կրթության, փորձարարական ծրագրերի, դասախոսական կազմի, ուսումնարան ընդունվելու պայմանների, գործնական պարապմունքների, ուսանողական կյանքի մասին։
Մասնագիտական կողմնորոշումը նպատակային էր և ուսանելի։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ