«Քաղաքացիական կրթություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն» խորագրով կլոր սեղան

Կլոր սեղանի ընթացավարն էր դասախոս` Ս. Ավետիսյանը: Միջոցառման նպատակն էր ուսանողներին ներկայացնել քաղաքացիական կրթության դերն ու նշանակությունը, մարդու իրավունքներ գաղափարն ու աղբյուրները, քաղաքացու սոցիալական դերերը` երկրի ժողովրդավարության զարգացման գործում: Զեկույցը ընթացավ թեմատիկ սահիկաշարերով, որոնք ավելի արդյունավետ դարձրին ներկայացվող նյութի խորքային բովանդակությունն ու կարևորությունը: Բանախոսը մասնակիցներին ծանոթացրեց Մարդու իրավունքների մասին հիմնական միջազգային փաստաթղթերին: 
Առանձնահատուկ ոգևորությամբ ընթացավ բանավեճը հասարակական կոնֆլիկտների վերաբերյալ: Բուռն քննարկման արդյունքում ներկայացվեցին նրանց ծագման պատճառներն ու կարգավորման ուղիները՝ որպես դրանց հաղթահարման լավագույն միջոց ընտրելով բանակցությունները:  
Կազմակերպված կլոր սեղանն ապահովեց ակնկալվող արդյունքը. ուսանողները կարևորեցին քաղաքացիական կրթության դերն ու նշանակությունը, մարդու իրավունքների և ժողովրդավարության բարձրարժեք նվաճումները, որոնք խթանելու են հասարակական գիտակցության բարձրարժեք դրսևորումների ճանաչմանը, մասնավորապես, ՀՀ քաղաքացու ազգանվեր, հայապահպան, հայրենասեր  հոգեկերտվածքի  ձևավորմանը: 
                                         

 Ընթացավար՝ Ս. Ավետիսյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ