Ինտերակտիվ սեմինար-դասընթաց՝ «ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ»

Դեկտեմբերի 11-ից Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոսներ Ս. Ավետիսյանը և Կ. Ղարագյոզյանը «ԱՅ-ԷՖ-Ի-ԷՍ»-ի կողմից իրականացվող «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի շրջանակում կազմակերպել են «Ներգրավված քաղաքացի» խորագրով քաղաքացիական կրթության ինտերակտիվ սեմինար-դասընթացները։

Սեմինարներն անցկացվում են շաբաթական երկու անգամ։

Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները․

  • Դասընթացի փիլիսոփայությունը
  • Ժողովրդավարական կառավարման փիլիսոփայական հիմքերը․ ի՞նչ է ժողովրդավարությունը
  • Քաղաքական ծաղրանկարների վերլուծություն
  • Ժողովրդավարության սկզբունքները
  • Ազատական (լիբերալ) ժողովրդավարության սկզբունքները
  • Մեդիագրագիտության զարգացում
  • Մեդիագրագիտության վերաբերյալ գործնական աշխատանք․ հայացք ներսից
  • Ի՞նչ են մարդու իրավունքները
  • Մարդու իրավունքների դասակարգումը՝ ըստ բովանդակության
  • Մարդու իրավունքների սահմանումը
  • Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիաներ և պայմանագրեր
  • Մարդու իրավունքների կարգավիճակը Հայաստանում
  • Սահմանադրականությունն ու ժողովրդավարությունը Հայաստանում
  • Ժողովրդավարությանը սպառնացող վտանգները
  • Ժողովրդավարության մեխանիզմները Հայաստանում

Դասընթացի նպատակն է՝ խթանել ուսանողների ակտիվ քաղաքացիական մասնակցությունը, զարգացնել քննադատական մտածողությունը և խորացնել ժողովրդավարական արժեքների գիտակցումը։

Սեմինարները կազմակերպվում են ինտերակտիվ մեթոդներով՝ խմբային քննարկումներ, գործնական առաջադրանքներ և դեպքերի վերլուծություն։

Մասնակիցները հնարավորություն ունեն արտահայտելու իրենց կարծիքը, ձևավորելու հիմնավորված դիրքորոշում և ձեռք բերելու քաղաքացիական պատասխանատվության հմտություններ։

Ծրագրի շրջանակում կարևոր տեղ է հատկացվում նաև թիմային աշխատանքի, հաղորդակցման մշակույթի և հանրային բանավեճի կարողությունների զարգացմանը։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ