«Հրաշք էլեկտրոնիկա»

Ուսանողները դասը սկսեցին էլեկտրոնիկայի վերաբերյալ նպատակային նախաբանով:  Էլեկտրոնիկան՝ որպես նոր տեխնոլոգիա, իր լայն հորիզոնով զբաղեցնում է մեր առօրյայի գրեթե ամբողջ մասը: Այդ նպատակով հաճախակի կիրառելի, առեղծվածային երևույթներն իրենց հետաքրքիր լուծումներով մատուցվեց հանդիսատեսին: Թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքներ հաղորդելուն զուգահեռ ուսանողները սահուն կերպով շրջանցում կատարեցին գործնական աշխատանքների ցուցադրում։ Միաժամանակ մեկնաբանվեցին ընթացիկ փորձերը՝ մանրամասն ներկայացնելով կիրառված սարքավորումների վերաբերյալ անհրաժեշտ   գիտական տեղեկատվություն։
Հատկապես տպավորիչ էր սովորողների կողմից ստեղծված թվային ոչ ստանդարտ ժամացույցը, որի աշխատանքի սկզբունքը և պատրաստման տեխնոլոգիան ներկայացվեց աշխատանքային թիմի կողմից։ Ուշագրավ էր ինքնաստեղծ արևային տրիգերների ցուցադրումը, ինչպես նաև դրանց կիրառման ոլորտի և էֆեկտիվության մասին տեղեկատվության  մեկնաբանումը։
Բաց դասի ժամանակ բազմաբնույթ թեմատիկ տեսանյութերն ուղեկցվեցին  գրագետ և հակիրճ մեկնաբանություններով։
Տպավորիչ էր նաև դասի ավարտին լուսային էֆեկտներով կայծակի իմիտացիան:  
Ուսանողները բաց դասի նախապատրաստական փուլում կատարել էին հետազոտական աշխատաքներ, դասին ներկայացված ռադիոաշխատանքներում ցուցաբերվեց անհատական և ստեղծագործական մոտեցումներ, դրսևորվեց  գրագետ մոտեցեւմ: 

Դասավանդող՝  Հ․Մարմարյան

Փնտրել

Նյութեր

Image

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂ․․․

Նորություններ

Image

ERASMUS+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ RENFORCE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ

Image

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԶԵԿՈՒՅՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Նորություններ

Image

ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՈՍԿԵ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Նորություններ

Image

Մասնակցություն «Կրթե՛նք և շրջանառե՛նք» ուսուցողական աշխատարանին

Նորություններ