«Հմուտ ձեռքեր» խորագրով ցուցահանդես

Ուսանողները ցուցադրեցին երեք տարվա ընթացքում իրենց ձեռքերով պատրաստած աշխատանքները: 
Նրանք հանձնարարված աշխատանքները նախօրոք գծագրել էին, մոդելավորվել, ձևավորել արտաքին տեսքերը, մոնտաժել տպասալիկները, համալարել սարքերը և գործարկել: Նրանք կարողացան մանրամասնորեն ներկայացնել յուրաքանչյուր սարքավորում՝ ըստ իրենց առանձնահատկությունների, բնութագրումների, կիրառման անհրաժեշտության և ոլորտների:
Ցուցադրված 18 աշխատանքներն ունեին հետազոտական, ստեղծագործական և կիրառական բնույթ, օրինակ՝ «մետաղ որոնող», «լևիտրոն», «սկավառակ», «ձայնալսող» սարքերը և «գծին հետևող-քայլող-հավասարակշռություն պահող» ռոբոտները կարելի է կիրառել ռազմական ոլորտում, «ռոբոտի ձեռքը»՝ բժշության, «երգող շատրվան»-ը, «արհեստական կրակ»-ը, «3D  ժամացույց»-ը, «Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված ցուցանակ»-ը, «Ամենափրկիչ եկեղեցի»-ն, «ջրի ծորակ»-ը,  «ջրային տոռնադո»-ն, «երաժշտական մատիտ»-ը՝ դեկորատիվ կիրառական արվեստում, իսկ «արևային մարտկոցով կուտակիչ»-ը և «ինքնակառավարվող  ծաղիկ ջրող» սարքը՝ կենցաղում:
Ցուցահանդեսին ներկա էին նաև ուսանոնղերի ծնողները, ովքեր ոգևորված էին իրենց երեխաների նվաճումներով: 
Փոխտնօրեն Կ. Գրիգորյանը ողջունեց այս միջոցառումը, խրախուսական խոսքեր հղեց վարպետին և ուսանողներին, նշեց, որ ուսանողների ձեռքով պատրաստած աշխատանքները ցուցադրվում են ոչ միայն ուսումնարանում, այլ մարզում և հանրապետությունում կազմակերպված տարբեր ցուցահանդեսներին: 

Մասնագիտական մեթոդմիավորում

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ