Հայոց լեզուն հազարագանձ

Գրադարանի աշխատակիցները սիրով հյուրընկալեցին ուսանողական խորհրդի անդամներին, ծանոթացրին գրադարանի տարբեր բաժինների աշխատանքային առօրյային:
Ուսանողները ներկաների ուշադրությանը ներկայացրին իրենց պատրաստած գրական-երաժշտական միջոցառումը՝ «Հայոց լեզուն հազարագանձ» խորագրով: Հուզառատ ասմունքն ու երգը, մայրենիի մասին հանրաճանաչ մարդկանց ասույթները մեկ անգամ ևս փաստեցին այն ճշմարտությունը, որ յուրաքանչյուր ազգի համար լեզուն անփոխարինելի է և համարվում է ազգապահպանման հզոր զենք, ինքնության ու հավերժության կռվան:
Միջոցառումն ամփոփեց հայոց լեզու և հայ գրականություն դասավանդող Գայանե Ավետիսյանը՝ Հ. Սահյանի <Մեր լեզուն> գողտրիկ բանաստեղծության ասմունքով:
Գրադարանի աշխատակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին՝ հորդորելով ուսանողներին անաղարտ ու անառիկ պահել հայոց լեզուն:

Ուսանողական խորհուրդ 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ