Հայ օպերային արվեստի ռահվիրան

Ուսանողները թեմատիկ սահիկաշարի միջոցով ներկայացրին հայ անվանի երաժշտահանի թողած մշակութային հարուստ ժառանգությունը՝ նշելով, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կրում է  նրա անունը: 
Օրվա խորհուրդը երկու հանճարների հանդիպումից ծնված գեղարվեստական հրաշքի ներկայացումն էր: Ցուցադրվեց Սպենդիարյանի «Ալմաստ»  օպերայից հատվածներ՝ որի գեղարվեստական հիմքը  անմահ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը»  պոեմն է։ Մասնակիցները ներկայացրին «Ալմաստ» օպերայի  ստեղծման պատմությունը՝ մեջբերելով Նվարդ Թումանյանի հիշողությունները։
Ֆիլմ-օպերայի ցուցադրմանը զուգընթաց ուսանողները կարդացին հատվածներ «Թմկաբերդի առումը» պոեմից, ներկայացրին թատերական  դրվագներ։ Դասն ավարտվեց գեղեցիկ պարային կատարումով։  
Ամփոփելով դասը՝ մասնակիցները համոզմունք հայտնեցին, որ այսօր էլ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան համարվում է հայ երաժշտական արվեստի գլուխգործոց, որի միջոցով սերունդներ են դաստիարակվում։

Գ. Ավետիսյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ