Հանդիպում Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» ծրագրի շրջանակներում

Հանդիպման ընթացքում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը ուսանողներին ներկայացրեց ծրագրի նպատակը, իրականացման փուլերը, ծրագրային գաղափարների ներկայացման կարգն ու ձևաչափը: Ծրագիրը միտված է նպաստել երիտասարդների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ:
Հանդիպման երկրորդ մասում վերոնշյալ ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանն անցկացրեց «Ինտերնետային անվտանգություն» թեմայով սեմինար-դասընթաց: Քննարկվեցին 
 «Տեղեկատվական դարաշրջանը» կամ «Թվային հասարակությունը»,  «Համացանցի (թվային միջավայրի) հնարավորություններ ու ռիսկեր», «Թվային գրագիտության հիմունքներ»  թեմաները։
Օրինակների վերլուծումների միջոցով մասնակիցներին հաղորդվեց բազային գիտելիքներ,  տրամադրվեց նաեւ առցանց ռեսուրսներ՝ դասընթացից հետո լրացուցիչ ուսումնասիրման և ինքնակրթման նպատակով։

Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար `  Լևոն Իգիթյան

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ․․․

Նորություններ