Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի հավաքական թիմը ներկայացավ «Կոռուպցիա. Shift+Delete» ծրագրի շրջանակներում իրականացվող կարողությունների զարգացման երկօրյա վերապատրաստման դասընթացին:

2023 թվականի փետրվարի 25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի հավաքական թիմը, «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից ստանալով վերապատրաստումների և բանավեճի մրցաշարերին մասնակցելու հրավեր, ներկայացավ «Կոռուպցիա. Shift+Delete» ծրագրի շրջանակներում իրականացվող կարողությունների զարգացման երկօրյա վերապատրաստման դասընթացին:
Մեկնարկեց ծրագրի առաջին փուլը, որը հնարավորություն ընձեռեց ուսանողների` կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի ճանաչմանը, բացահայտմանը և հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառմանը, նպաստեց փաստերի ստուգման, մարդու իրավունքների իմացության, քննադատական մտածողության, համայնքային կառավարմանը մասնակցություն ունենալու գիտելիքների աճին և կարողությունների զարգացմանը: Սովորողների թիմը գլխավորում էին ուսումնարանի բնագիտամաթեմատիկական հանձնախմբի նախագահ, մենթոր-դասախոս Ռ.Պետրոսյանը և կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ.Ղարագյոզյանը:
Ուսմասվար` Ա.Մարգարյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ