Գենդերային կարծրատիպեր

Միջոցառման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել «գենդեր» հասկացությանը, իրազեկել «գենդերային հավասարություն» եզրույթի, դերերի և կարծրատիպերի մասին։

Ավագ կուրսեցիները ևս իրենց մասնակցությունն ունեցան թեմայի նախապատրաստման աշխատանքներում և պատշաճ ձևով լսարանին ներկայացրին իրենց կողմից ստեղծած ուշագրավ և դիտարժան թեմատիկ սահիկաշար։

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ առարկայի դասախոս Ս․Ավետիսյանը հանգամանորեն ներկայացրեց «Գենդեր» եզրույթը՝ որպես համաշխարհային մշակութային խոսույթի անբաժան մաս։ Զեկուցողը նշեց նաև կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության, հավասար հնարավորությունների ընդլայնման հայեցակետային արդի պահանջները և ելակետերը։   Կարևորվեց հասարակության մեջ անհատից ակնկալվող վարքի կոնկրետ ձևերը։

Լսարանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ սեփական կարծիքների և տեսակետների արտահայտման, մեկնաբանման գործում։

Զեկույց-քննարկման ըստ էության ելույթները գենդերային դերերի ու կարծրատիպերի արագընթաց փոփոխությունների և հետևանքների վերաբերյալ էին։

Թեմայի գերխնդիրը գենդերային կարծրատիպերի և սեռային խտրականության վերացումն էր․ամփոփիչ թեստավորման ադյունքում պարզվեց, որ երիտասարդ սերունդը ըմբռնումով է մոտենում նորօրյա մարտահրավերներին։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ