ԳԱՐՈՒՆԸ ԱՅՆՔԱ՛Ն ԾԱՂԻԿ Է ՎԱՌԵ...

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.․․
Գարնան շնչով, գարնան գույներով էր ողողված Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը: Առիթը գարնանային գեղեցիկ տոնն էր` Կանանց միջազգային օրը:
Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր տոնին նվիրված «Շնորհավոր Մարտի 8» խորագիրը կրող միջոցառում: Միջոցառման ընթացքում ուսանողներն իրենց սրտաբուխ խոսքով շնորհավորեցին կին մանկավարժներին և աշխատակիցներին` ցանկանալով նրանց առողջություն, անձնական երջանկություն, աշխատանքային նորանոր հաջողություններ: Բոլորի համար հաճելի ու տպավորիչ անակնկալ էր մասնակիցների պատրաստած տեսահոլովակը` ողողված ուսանողների և շրջանավարտների շնորհակալական ու երախտագիտության ջերմ խոսքերով: 
Իսկ միջոցառման ավարտին ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը շնորհավորեց բոլոր կանանց ու աղջիկներին, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` ընդգծելով, որ նման նախաձեռնությունները ոչ միայն գեղեցիկ ավանդույթ են դառնում, այլև ամրապնդում են ուսումնարանի ջերմ ու միասնական միջավայրը:

 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ