Հերթական ներքին վերապատրաստում Էրազմուս+ «RENFORCE» միջազգային ծրագրի շրջանակում՝ օր 4
Նորություններ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ համատեղ Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված ծրագրի շրջանակում անցկացվեց «Մի կամավորի պատմություն» խորագրով զրույց-քննարկում:
Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ֆրանսիացի կամավոր Մարինա Սեսմեթի հետ, ով ընտրել է Հայաստանը և գործուղվել է «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից` Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն:
Վերջինս իր խոսքում ջերմությամբ պատմեց Հայաստան կատարած իր այցի, առաջին տպավորությունների, մարդկանց անկեղծության ու մշակութային բազմազանության մասին, որոնք անմիջապես գրավել էին իրեն։ Նա ներկայացրեց նաև իր կամավորական գործունեությունը «Ընտանիք» կենտրոնի մանրանկարչության խմբակում՝ փոխանցելով իր գիտելիքներն ու միաժամանակ սովորելով նրանցից։
Որպես սոցիոլոգ՝ Մարինա Սեսմեթը կարևորեց մարդկանց, մշակույթների և հասարակությունների փոխադարձ ճանաչումը։ Նա ընդգծեց, որ հենց կամավորությունն է այն կամուրջը, որը միավորում է տարբեր երկրներից եկած մարդկանց և ստեղծում փոխըմբռնման միջավայր։ Առանձնահատուկ ոգևորությամբ խոսեց նաև հայերեն սովորելու իր փորձի մասին՝ նշելով, որ լեզուն լավագույն բանալին է երկրի հոգին բացահայտելու համար։
Ելույթի ավարտին Մարինա Սեսմեթ դաշնամուրային ստեղծագործությամբ ամփոփեց իր խոսքը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ հայ-ֆրանսիական կապերը ամուր են ոչ միայն պատմությամբ, այլև մշակույթով։
Designed and developed by Brain Fors