ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայկական և ֆրանսիական հագուստը 18-րդ դարում»

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 17-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի դահլիճում տեղի ունեցավ «Հայկական և ֆրանսիական հագուստը 18-րդ դարում» խորագրով մշակութային միջոցառումը։

Միջոցառման առանցքային հատվածը՝ «Տարազը՝ միջմշակութային կամրջող լեզու. Ալեքսանդրապոլից Եվրոպա» թեմայով դասախոսությունն էր, որով հանդես եկավ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս Գոհար Սմոյանը։ Դասախոսության ընթացքում ներկայացվեցին հայկական և ֆրանսիական հագուստի պատմամշակութային առանձնահատկությունները՝ շեշտադրելով դրանց ընդհանրություններն ու փոխազդեցությունները։

Դահլիճում կազմակերպված թեմատիկ ցուցահանդեսը համախմբել էր տարբեր կրթական հաստատությունների ստեղծագործական խմբերին․ իրենց աշխատանքներով հանդես եկան «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանրանկարչության խմբակի սաները, Գեղարվեստի պետական ակադեմիայի «Հագուստի մոդելավորում» բաժնի ուսանողները, ինչպես նաև Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները։

Միջոցառմանը ֆրանսիական շունչ հաղորդեցին <Ընտանիք> ՄՊՍ կենտրոնի պարի խմբակի սաների ելույյթները:

Միջոցառումը դարձավ մշակութային երկխոսության յուրօրինակ հարթակ՝ ընդգծելով տարազի դերը որպես ժողովուրդների միջև հաղորդակցության և փոխըմբռնման լեզու։ Այսպիսի նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի և եվրոպական երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը՝ Գյումրին դարձնելով տեսանելի և հասանելի գործընկեր միջազգային մշակութային դաշտում, միաժամանակ կամուրջ ստեղծելով պատմության և արդի մշակույթի միջև։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ