ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

2026թ․ մարտի 13-ին և 23-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում հյուրընկալեց «ԿԱԶԱ» հիմնադրամից Աննա Ունուպօղլյանին և «Խաղաղության Էկրաններ / Écrans de la Paix» ֆրանսիական կինոասոցացիայի ներկայացուցիչ Քլեր Շալուին (Claire Chalus) ։

Վերջինս ուսանողների համար ներկայացրեց «Հրեշտակի ուղեգիծը» վավերագրական ֆիլմը։

Ֆիլմի դիտումից հետո ուսանողները մասնակցեցին հետաքրքիր քննարկման․ նրանք կիսվեցին իրենց մտքերով ու զգացողություններով՝ անդրադառնալով մարդկային կամքի ուժին, տոկունությանը և անսահման հնարավորություններին։

Քննարկումը ևս մեկ անգամ հաստատեց այն կարևոր ճշմարտությունը, որ կյանքի դժվարությունները հաղթահարելով, չընկճվելով և հաստատակամորեն առաջ շարժվելով է, որ մարդը հասնում է իր նպատակներին ու վայելում հաջողության պտուղները։

Այս հանդիպումը դարձավ ոչ միայն մշակութային փորձի փոխանակման հարթակ, այլև ոգեշնչման աղբյուր՝ ուսանողների համար բացելով նոր տեսանկյուններ կյանքի մարտահրավերների և հաղթանակների մասին։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ