ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽՈՀԱՐԱՐԻ ՄԵԾԱԶՈՐ ՆՎԱՃՈՒՄԸ

2023թ. հունիսի 2-ին, 3-ին և 4-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարար» որակավորմամբ ուսանող Ահարոն Մելիքյանը մասնակցեց EventToura ընկերության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, WorldSkills Armenia-ի, Երևանի Քաղաքապետարանի և GIZ-ի աջակցությամբ անցկացված «Հայաստանի Երիտասարդ-ուսանող խոհարարի մրցույթ 2023»-ին։
Մրցույթի ժամանակ լրջախոհ և զգոն Ահարոնն աչքի ընկավ իր մասնագիտական հմտություններով՝ խոհարարական հմուտ տեխնիկայով, մասնագիտական բարձր կատարողականությամբ, արագ կողմնորոշվելու հմտություններով, ժամանակի ճիշտ կառավարման կարողություններով,սանիտարա-հիգիենիկ նորմերի պահպանմամբ և այլ որակներով։ ՀՀ մարզերի ՄԿՈՒ ոլորտի միակ ներկայացուցիչը Ահարոն Մելիքյանն էր, ով զբաղեցրեց պատվավոր երրորդ տեղ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արբի Ղարախանին, միջազգային մրցավարները, մրցույթի մասնակից ուսանողները, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները և այլ հյուրեր:
Մրցույթի ընթացքում կորոշվեն նաև Worldskills Armenia մրցույթի եզրափակիչ ազգային փուլի մասնակիցները, որի հաղթողը կմասնակցի 2024թ. Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայանալիք WorldSkills International 47-րդ մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանի ազգային թիմը: 
Կընտրվի նաև 2024թ. հունվարին Հնդկաստանում անցկացվելիք Young Chef Olympiad մրցույթի մասնակիցը: 

 

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԱՆՎԱՄԲ ԵՎ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Նորություններ