Երիտասարդ Ուսանող-Խոհարար 2024

«Երիտասարդ Ուսանող-Խոհարար 2024» մրցույթի ուսումնարանային փուլը Գյումրու Թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում
2024 թվականի ապրիլի 19-ին Գյումրու Թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց Հայաստանի «Երիտասարդ Ուսանող-Խոհարար» մրցույթի նախնական՝ ուսումնարանային փուլը։ Մրցույթն անցկացվեց Հայաստանի Խոհարարների Ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ WorldSkills International մրցույթի չափանիշներին համապատասխան։
Մասնակցության համար ուսումնարանը ներկայացրել էր չորս ուսանող՝
Մկրտչյան Արման – «Խոհարարական գործ», III կուրս
Շահբազյան Արևիկ – «Խոհարարական գործ», I կուրս
Աբգարյան Սպարտակ – «Խոհարարական գործ», I կուրս
Մաթևոսյան Նուռիբեկ – «Խոհարարական գործ», I կուրս
Մրցույթի մոդերատորը Արբի Ղարախանյանն էր, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկված էին փորձառու շեֆ-խոհարարներ՝

  • Տիգրան Ղամբարյան
  • Աննա Ավետիսյան
  • Գոռ Գաբրիելյան
  • Լուսինե Հովհաննիսյան

Մրցույթի արդյունքները
Մրցույթն անցավ բարձր մակարդակով, և բոլոր մասնակիցները ցուցադրեցին գերազանց հմտություններ, ինչը դժվարացրեց հաղթողի որոշումը։ Սակայն, լավագույնը ճանաչվեց Արևիկ Շահբազյանը, ով ոչ միայն հաղթահարեց մրցույթի դժվարությունները, այլև հաջողությամբ կիրառեց հանձնաժողովի կողմից տրված գաղտնի բաղադրիչը։
Արևիկ Շահբազյանը հնարավորություն ստացավ հունիսին կայանալիք Հայաստանի «Երիտասարդ Ուսանող-Խոհարար 2024» մրցույթի ազգային փուլում ներկայացնել Գյումրու Թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը։
Մրցույթի ավարտին Հայաստանի Խոհարարների Ասոցիացիան շնորհավորեց հաղթողին, իսկ մյուս մասնակիցներին խրախուսեց շարունակել իրենց մասնագիտական աճն ու պայքարել նոր հաղթանակների համար։
Շնորհավորում ենք Արևիկ Շահբազյանին և մաղթում հաջողություն ազգային փուլում։
Առանձնահատուկ շնորհակալություն գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեկերին

 

Փնտրել

Նյութեր

Image

«ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ–ՔՆՆԱՐԿՈՒՄ

Նորություններ

Image

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ

Image

Մանկավարժական աշխատողի ատեստավորման գործընթացի ժամանակացույց

Հայտարարություններ

Image

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂ․․․

Նորություններ

Image

ERASMUS+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ RENFORCE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ