Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում
Նորություններ
Գյումրու թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանը, սկսել է համագործակցել Ճապոնիայի «With The World Inc.» կազմակերպության հետ (հղում` https://withtheworld.co/en/ )։
Կազմակերպությունը տրամադրում է անվճար միջազգային փոխանակման ծրագրեր ավելի քան 500 գործընկեր ուսումնական հաստատությունների համար՝ 67 երկրներում։ Նպատակն է խթանել միջազգային փոխըմբռնումը և զարգացնել համաշխարհային բարեկամությունը՝ կրթական փոխանակումների միջոցով։
Այս համագործակցության արդյունքում մեր ուսանողները ապրիլի 20-ին մասնակցելու են համաշխարհային ուսանողական առցանց ֆորումին։ Ֆորումը կրում է «Բարության ուժը» խորագիրը, որտեղ մեր ուսանողները անգլերեն լեզվով ներկայացնելու
են բարությունը հայկական մշակույթում։
Սա մեզ համար նոր հնարավորություն է, քանի որ մեր ուսանողները դառնում են միջազգային մեծ ընտանիքի մաս, որտեղ բարությունը, փոխըմբռնումը և բարեկամությունը դառնում են կրթության գլխավոր արժեքներ։
«Մենք հավատում ենք, որ բարությունը կարող է միավորել աշխարհը և ուրախ ենք, որ մեր ուսանողները հնարավորություն ունեն ներկայացնելու հայկական մշակույթի գեղեցկությունը միջազգային հարթակում»։
Designed and developed by Brain Fors