ԷԿՈԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը ոչ միայն ապահովում է մասնագիտական կրթություն, այլև կարևորում է էկոդաստիարակության և բնապահպանական գիտակցության ձևավորումը ուսանողների շրջանում։

Այսօր ուսումնարանը հյուրընկալել էր «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ, փորձագետ Գևորգ Պետրոսյանին, ով վարեց «Բնապահպանության հիմունքներ և գլոբալ բնապահպանական հիմնախնդիրներ» թեմայով սեմինար պարապմունք։

Նա ներկայացրեց բնապահպանությունը, որպես գիտություն, որը ուսումնասիրում է մարդու և շրջակա միջավայրի փոխհարաբերությունները։ Այն նպատակ ունի ապահովել բնական ռեսուրսների պահպանություն, կայուն օգտագործում և էկոլոգիական հավասարակշռության պահպանում։

Էկոդաստիարակությունը ուսումնարանում դիտվում է որպես արժեհամակարգի ձևավորման կարևորագույն մաս, որը համադրում է մասնագիտական կրթությունը բնապահպանական արժեքների հետ․

  • Բնապահպանության հիմունքները և գլոբալ խնդիրները փոխկապակցված են։
  • Յուրաքանչյուր երկրի և յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը։
  • Կայուն ապագան հնարավոր է միայն համատեղ ջանքերով՝ կրթության, գիտության և հասարակական մասնակցության միջոցով։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ