Եղեռնազարկ եղանք …

Միջոցառման նպատակն էր խոնարհվել 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առջև, ճանաչել և արժևորել եղեռնազարկ հայ մտավորականների թողած գրական ժառանգությունը, գնահատել Կոմիտասի գործունեությունը՝ որպես ազգապահպանության միջոց և հոգևոր մշակույթի կրող, զարգացնել ուսանողների բանավոր խոսքը: 
Մասնակից առաջին կուրսի ուսանողները, կոմիտասյան երգերի ներքո, ընթերցեցին Ռ.Սևակի, Դ.Վարուժանի, Սիամանթոյի ստեղծագործությունները, ներկայացրին թատերական դրվագներ Գր.Զոհրապի և Ռ.Սևակի կյանքից: Նրանց խոսքը ուղեկցվում էր օրվա խորհրդին վերաբերող սահիկաշարով: Տպավորիչ ու ակնառու էին Վ. Սվազլյանի «Ցեղասպանություն վերապրածների հիշողություններ» գրքից ընթերցված հատվածները: 
Միջոցառումը դատապարտում էր Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված ոճրի և միևնույն ժամանակ պատգամում՝ «Եկեք պահանջատեր լինենք ու կրենք մեր ժողովրդի պատվի դրոշը, ճանաչենք մեր պատմությունն ու անցյալը, համախմբվենք ու միասնական լինենք»: 
 
Միջոցառման կազմակերպիչ՝    Գ. Ավետիսյան

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ