«Դեպի երազանք»

Օրը բացառիկ և տարբերվող էր նախորդներից իր հիշարժանությամբ, խոնարհումի, հարգանքի և ապրեցնող նվիրումի կերտվածքով: 
Միջոցառման սկզբում ներկաները հարգանքի տուրք մատուցեցին կրթօջախի այն ուսանողներին, ովքեր պատերազմի ընթացքում մարտիրոսվեցին՝ չխնայելով ամենաթանկը՝ իրենց կյանքը: Միևնույն ժամանակ գնահատանքի և մեծարման արժանացան ռազմաճակատում կռված և վիրավորում  ստացած հաստատության ուսանողները, ովքեր պայքարել են՝ հանուն ազատ ապրելու և ապրեցնելու, հանուն բոլորիս:  
Ավարտական չորս կուրսերի ուսանողները շնորհակալության և երախտիքի խոսքեր  նվիրեցին մանկավարժներին՝ գնահատելով Ուսուցչի հայրենանվեր,  լուսավոր աշխատանքի վեհությունը: 
Կյանքում ամեն ինչ հաղթահարելի է, քանի որ ուսումնառության տարիներին ուսանողները ձեռք են բերել մասնագիտական գիտելիքներ և կարողություններ, ստացել են հայեցի դաստիարակություն, ոգեշնչվել հայրենասիրական դասերով: 
Դահլիճում ստեղծվել էր պահին համահունչ ներդաշնակություն. զրույցի էին բռնվել բոլորի սրտերը:  Ոգևորիչ ու տպավորիչ էր հատկապես բեմադրված ազգային երգն ու պարը:  
Միջոցառումը  կազմված էր Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանի» մոտիվներով: Յուրաքանչյուրը ստեղծել էր իր մոլորակը, իր փիլիսոփայությունը և կերպավորվել որպես փոքրիկ իշխաններ: Նրանց հավատամքը մեկն էր. «Եկե՛ք հավատանք մեր երազանքին. դեպի~ երազանք….»: 
Վերջին դասի ավարտին հնչեցին շնորհավորանքներ և բարեմաղթանքներ: Տնօրեն Քնարիկ Ահարոնյանը հատկանշեց, որ ուսումնարանում ստացած արհեստի ու արվեստի դասերը կդառնան ուղենիշ՝ նոր ու լուսավոր կյանք մուտք գործելու համար:  
Հրաժեշտի հուզիչ պահը ստիպում էր ուսանողներին խորհել, որ վերջին զանգի ղողանջներով ազդարարվում է չափահասության և նոր կյանքի սկիզբը:

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ