«Բարության ուժը»

Սիրով կիսվում ենք մեր հաջողությամբ․․․» շարքից

Գյումրու թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանի ուսանողները ապրիլի 20-ին մասնակցեցին «With The World Inc.»` ճապոնական միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված միջազգային առցանց ֆորումին ։

Մեր ուսանողները ստեղծագործ մոտեցմամբ ներկայացրին «Բարության ուժը» թեման՝ ընդգծելով, թե ինչպես է բարությունը դարեր շարունակ եղել հայկական մշակույթի հիմնասյուներից մեկը։ Նրանց ելույթները ոչ միայն հնչեցին անգլերենով, այլև փոխանցեցին հայկական արժեքների ջերմությունը։

Ֆորումի ավարտին ուսանողները ստացան միջազգային սերտիֆիկատներ, որոնք վկայում են նրանց նվաճումների և համաշխարհային կրթական ընտանիքի մաս լինելու մասին։

Այս հաջողությունը մեզ համար ոչ միայն ձեռքբերում է, այլև ապացույց, որ կրթությունը կարող է դառնալ կամուրջ՝ միավորելով տարբեր մշակույթներ ու ժողովուրդներ։

Ուսանողների մասնակցությունը ցույց է տալիս, որ հայկական բարությունը կարող է հնչել ու հասնել աշխարհի ամենահեռավոր անկյուններ։

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ․․․

Նորություններ