ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՅԶԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՅԶԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց բաց դաս-ցերեկույթ' «Բանաստեղծության և հույզի աշխարհում» խորագրով՝ նվիրված Վ․ Տերյանի ծննդյան 140 ամյակին։
Ուսանողները ֆիլմի միջոցով ներկայացրին Տերյանի կենսագրությունը, նշելով, որ Տերյանի երևումով մեր գրականության մեջ նոր էջ բացվեց, և 1908 թվականին լույս տեսած «Մթնշաղի անուրջներ»-ը ևս մեկ անգամ հաստատեց, որ սիմվոլիզմի վարպետ Տերյանը գրականություն բերեց մարդկային հոգուն հարազատ զգացմունքներ, թախիծ, կարոտ՝ որպես խորհրդանիշ ընտրելով աշնան, մշուշի, անձրևի սիմվոլիկ պատկերները։
Հեղինակի գոհարներն ընթերցվեցին համահունչ երաժշտության և տեսանյութերի ուղեկցությամբ, ինչը մթնոլորտն ավելի ջերմ ու տերյանական դարձրեց։
Վահան Տերյանի դիմանկարը նկարել է «Ոսկերչություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Արթուր Հարությունյանը, իսկ տերյանական երգերի QR կոդերը պատրաստել են «Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողները։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ