ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․․․

Դեկտեմբերի 10-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կիմա Ղարագյոզյանը կազմակերպել էր կարիերայի կողմնորոշման միջոցառում Կամոյի միջնակարգ դպրոցի 8, 9 և 10-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն էր օգնել երիտասարդներին ընտրել իրենց կրթական և մասնագիտական ուղին: Աշակերտները նախ մասնակցեցին շրջայցի, որի ընթացքում ծանոթացան ուսումնարանում գործող տարբեր մասնագիտություններին, տեսան ուսումնական գործընթացը, տեխնիկապես հարուստ մասնագիտական արհեստանոցները: Հանդիպման ընթացքում ներկայացվեց աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունները, ուսումնարանում ուսուցանվող մասնագիտական ուղղությունները, նոր կրթական ծրագրերը, ուսումնարանի և շրջանավարտների հաջողություններն ու ձեռքբերումները: Կենտրոնի պատասխանատուն ներկայացրեց նաև ուսումնարանում ընձեռվող հնարավորությունները, որոնք կարող են օգնել երիտասարդներին հաջողություն ունենալ իրենց ապագա մասնագիտական կյանքի մեջ:
Միջոցառումը նաև աշակերտներին հնարավորություն տվեց հարցեր տալ, քննարկել իրենց մասնագիտական հետաքրքրությունները և ստանալ խորհրդատվություն ապագա մասնագիտության ընտրության հարցում: