Բաց դաս՝ «ԿՅԱՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՂԲՅՈՒՐ»

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության 1-ին կուրսում տեղի ունեցավ «Կյանքը՝ որպես էլեկտրաէներգիայի աղբյուր» խորագրով բաց դասը։

Դասի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել առօրյա կյանքում էլեկտրաէներգիա ստանալու նորարարական մեթոդներին՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է էներգիա արտադրել մարդու շարժումից, քայլելու ընթացքում առաջացող մեխանիկական շփումից, ինչպես նաև տրանսպորտային միջոցների շարժումից և թրթռումից։

Դասի ընթացքում ուսանողները ներկայացրին էներգիայի պահպանման և վերափոխման գործընթացները, ցուցադրեցին փոքրածավալ մոդելներ և փորձարարական լուծումներ, գնահատեցին առաջարկվող մեթոդների արդյունավետությունը, քննարկեցին դրանց կիրառման հնարավորությունները փոքր էներգահամակարգերի նախագծման և տեղական էներգամատակարարման ոլորտում։

Բաց դասը խթանեց ուսանողների հետաքրքրությունը վերականգնվող էներգետիկայի նկատմամբ, զարգացրեց նրանց հետազոտական, վերլուծական և նախագծային հմտությունները՝ միաժամանակ ձևավորելով պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի պահպանման հարցում։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ