ԲԱՑ ԴԱՍ՝ «ՀՅՈՒՍՔԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ և ԴՐԱՆՑ ԴԵՐԸ ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ»

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց բաց դաս՝ «Հյուսքերի արվեստը և դրանց դերը վարսավիրական մշակույթում» խորագրով։

Դասի նպատակն էր ձևավորել գեղագիտական ճաշակ և գեղեցիկը գնահատելու կարողություն, ինչպես նաև հարստացնել սովորողների մասնագիտական գիտելիքները և զարգացնել մասնագիտական հմտությունները։

Դասի ընթացքում սովորողները ծանոթացան տարբեր ազգերում կիրառվող հյուսքերի առանձնահատկություններին, և գործնականորեն ցուցադրեցին տարբեր հյուսքերի կատարման տեխնիկաները։

Բաց դասի ընթացքում ներկայացվեց նաև հայկական հյուսքերի տեսակները, դերը պարարվեստում։ Սովորողները ցույց տվեցին, թե ինչպես են հյուսքերը կարևոր տեղ զբաղեցնում ազգային տարազի և բեմական կերպարի ձևավորման մեջ։ Դասը դարձավ ավելի հետաքրքիր և բովանդակալից, երբ բեմադրվեց հայկական «Ուզունդարա» պարը, որը գեղեցիկ կերպով ներկայացրեց ազգային մշակույթի և արվեստի ներդաշնակությունը։

Միջոցառումը նպաստեց սովորողների ստեղծագործական մտածողության, ինքնուրույն աշխատելու և հետազոտական կարողությունների զարգացմանը՝ ամրապնդելով նրանց հետաքրքրությունը միջազգային և ազգային արվեստի ու մշակույթի նկատմամբ։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ