ԲԱՑ ԴԱՍ՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԸ և ՆՐԱ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ»

«Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտության առաջին կուրսում անցկացվեց «Հայկական ավանդական խոհանոցը և նրա կերակրատեսակները» թեմայով բաց դաս, որի ընթացքում ուսանողները ծանոթացան հայկական խոհարարական մշակույթի հարուստ ժառանգությանը։
Դասի ընթացքում ներկայացվեցին ազգային խոհանոցի պատմությունը, ավանդական ուտեստների առանձնահատկությունները և դրանց մշակութային նշանակությունը։
Ուսանողները ներկայացրին հայկական ավանդական հացամթերքները, տաք ուտեստները, մի քանի աղանդեր, ինչպես նաև պատրաստեցին պանրխաշ, որը դասի ավարտին հյուրասիրեցին ներկաներին։
Բաց դասի նպատակն էր ոչ միայն ուսանողներին փոխանցել մասնագիտական հմտություններ, այլև զարգացնել նրանց հետաքրքրությունը հայկական խոհարարական ավանդույթների նկատմամբ։
Միջոցառումն անցավ ջերմ ու ուսուցողական մթնոլորտում՝ արժանանալով դասախոսների և հյուրերի դրական արձագանքներին։

 

Փնտրել

Նյութեր

Image

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Հայտարարություններ

Image

ՇՊՀ ի ուսանողները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ

Image

Միջոցառում՝ «Հետ դեպի առաջ»

Նորություններ

Image

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ․ Ի՞ՆՉ Է ԱՅՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Նորություններ

Image

Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Շիրակի մասնաճյուղի կամավորները Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

Նորություններ