Բաց դաս՝ «ՀԱՆՐԱՀԱՇԻՎԸ ԿԱՇԵԳՈՐԾԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑՈՒՄ»

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց բաց դաս «Հանրահաշիվը կաշեգործի արհեստանոցում» թեմայով՝ «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ։

Դասի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես է հանրահաշիվը կիրառվում կաշեգործության ոլորտում՝ ապահովելով տեսական գիտելիքների և գործնական աշխատանքի սերտ կապը։

Ուսանողները հիշեցին և կիրառեցին հանրահաշվի հիմնական տարրերը՝

հավասարումներ, արտահայտություններ, տոկոսներ, ֆունկցիաներ։

Նրանք լուծեցին խնդիրներ, որոնք կապված էին կաշվի քանակի, արժեքի և ծախսերի հաշվարկների հետ, ինչպես նաև վերլուծեցին արտադրական իրավիճակներ՝ հիմնվելով մաթեմատիկական մոտեցումների վրա։

Բաց դասը նպաստեց ուսանողների ստեղծագործական և տրամաբանական մտածողության զարգացմանը, խթանեց մասնագիտական հետաքրքրությունը և ձևավորեց ձեռնարկատիրական մտածելակերպ։ Տեսական գիտելիքները անմիջապես կիրառվեցին գործնականում, ինչը բարձրացրեց ուսանողների ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ