Այցելություն թանգարաններ

2022 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի» հիմնադրամի և «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության  համագործակցության շրջանակներում կազմակերպեց այցելություն Գյումրու Ավ․Իսահակյանի, Հ․Շիրազի, Մ․Մկրտչյանի տուն-թանգարաններ, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան, ինչպես նաև Գեղագիտական Ազգային Կենտրոնի Գյումրու մասնաճյուղ։

Քաղաքի կենտրոնում գտնվող պատմական ու մշակութային վայր համարվող «մուսաների տները» վկայում էին Գյումրվա առօրյայի, մշակույթի հարուստ պատմական ժառանգության մասին։ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»  աշխարհի եզակի պատկերասրահն է, որտեղ պահպանվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի աշխատանքների ամբողջական հավաքածուն: Ուսանողները ծանոթացան նաև Ավ․Իսահակյանի, Հ․Շիրազի, Մ․Մկրտչյանի  անձնական իրերին, խնամքով պահպանված ձեռագրերին, տպագիր գործերին և մեզ փոխանցված մշակութային ժառանգությանը։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ