Այցելություն Գյումրու ՛՛Createon academy’’

Այցելություն Գյումրու հյուրընկալության արվեստի և զբոսաշրջության ակադեմիա՝ ՛՛Createon academy’’
Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանի նախաձեռնությամբ՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները հոկտեմբերի 24–ին այցելեցին Արվեստի և զբոսաշրջության ակադեմիա՝ մասնակցելու «Մոտիվացիա» թեմայով դասընթացին։ Դասընթացավար Լուսինե Ավագյանը ներկայացրեց ակադեմիայի աշխատանքային գործունեությունը, հաջողության հասնելու գաղտնիքները և սահուն կերպով անցում կատարեց սեմինարին։ Նպատակային հարցուպատասխանը և ինտերակտիվ քննարկումը ընդլայնեցին մասնագիտությամբ կողմնորոշված սովորողների հետքրքրության շրջանակը։ Լուսինե Ավագյանն իր սեմինարն ավարտեց խոսելով կարևորագույնի մասին․ «Մոտիվացիան հաճախ հանդիսանում է թռիչքի դրդապատճառ՝ կատարելով թռիչք բուրգի մի գոտուց մյուսը։ Մոտիվացիան հսկայական դրական էներգիա է ծնում, որը և օգնում է հասնել նպատակին։ Նպատակ, ռազմավարություն, մոտիվացիա, գործողություն, արդյունք ու նորից մոտիվացիա։ Սա մի շղթա է, որ եթե մեզ ստացվի ճիշտ կառավարել, ապա հաջողությունը չի սպասեցնի»։
Այցելությունն արդյունավետ էր, տպավորությունը՝ գոհացուցիչ։