Այցելություն ՀՀ ՊՆ N զորամաս

Այցելության նպատակն էր ուսանողներին ծանոթացնել զորամասի առօրյային, կենցաղին, հանգստի պայմաններին։ Դիվիզիոնի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ մայոր Ա.Կոստանյանի ուղեկցությամբ ուսանողները շրջեցին զորամասի տարածքում, այցելեցին զորանոց, զինանոց, ննջասենյակներ, կենցաղի սենյակ, դասասենյակ, ճաշարան, սպորտհրապարակ, բուժկետ՝ ծանոթանալով զինծառայողների առօրյային ու կենցաղին, դասապրոցեսի ու հանգստի պայմաններին, սննդի տեսականուն։ 
Շարահրապարակում ուսանողների հետ անցկացվեց շարային պատրաստության պարապմունք և անհատական զենքի քանդում-հավաքում: Ուսանողները ծանոթացան <Ֆագոտ> վարժասարքով վարժությունների կատարման պայմաններին և անձամբ կատարեցին վարժություններ վարժասարքով:
Ուսանողները ծանոթացան և շփվեցին զինծառայողների հետ՝ տալով նրանց ծառայությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։

Զինղեկ՝  Ա.Վարդանյան

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ․․․

Նորություններ