Աշխարհի հմտություններ-2016

Հունիսի 30-ին ՄԿՈՒ զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Աշխարհի հմտություններ-2016» մրցույթի ազգային փուլի մրցանակաբաշխությունը և փակման արարողությունը:
Միջոցառումը նվիրված էր 2016թ. մայիսի 14-28-ին կայացած «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցների պարգևատրմանը՝ «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտությունների գծով:
ՄԻջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների տնօրեններ, գործատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ուսանողներ:
Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին՝ նախարար Լևոն Մկրտչյանը հաղթողներին հանձնեց մրցանակներ և վկայականներ, իսկ առաջին տեղ զբաղեցրած 3 մասնակիցներին՝ նաև մեդալներ:
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսւոմնարանի ոսկերիչ մասնագիտությամբ երրորդ կուրսի ուսանող Հովհաննես Մանվելի Նազարյանը «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթի ազգային փուլին մասնակցելու և «Ոսկերչություն» մասնագիտության գծով առաջին տեղը զբաղեցնելու համար պարգևատրվեց ոսկե մեդալով, մասնակցության վկայականով և մրցանակով, նույն կուրսի ուսանող Արտյոմ Աղասու Զուրնաչյանը՝ վկայականով և մրցանակով:
Առանձնահատուկ էր «Երևանի ոսկերչական գործարան» ընկերության գլխավոր տնօրեն, Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի գնահատականը, ով իր համագործակցությունն ու օժանդակումը առաջարկեց ուսումնարանում ոսկերչական մասնագիտական կրթությունն առավել բարձր որակով իրականացնելու համար:
Հովհաննես Նազարյանը Աբու Դաբիում կայանալիք «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթին ոսկերչություն մասնագիտությամբ ներկայացնելու է Հայաստանը:

Փնտրել

Նյութեր

Image

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Նորություններ

Image

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ՝ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Image

ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՍՏԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Նորություններ

Image

ՓՈՐՁԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՇԻՐԱԿԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ...

Նորություններ

Image

2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԱՆՎԱՄԲ ԵՎ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Նորություններ