«Առողջ սնունդը որպես առողջ ապրելակերպի նախապայման»

Միջոցառման նպատակն էր ընդլայնել ուսանողների «առողջ ապրելակերպ» հասկացության վերաբերյալ գիտելիքները և կարևորել առողջ սննդի դերը օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար։

Օպերատոր համակարգչի մասնագիտության II կուրսի ուսանողները մասնագիտական երկխոսության էին հրավիրել  «խոհարար» մասնագիտության I կուրսեցիներին՝ նպատակային  վերլուծության արդյունքում «առողջ սնունդ» և «առողջ ապրելակերպ» եզրույթների միջև տրամաբանական կապ վեր հանելու նպատակով։ Զրույց-քննարկումը անկաշկանդ ձևով վարեց «օպերատոր համակարգչի» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Լուսինե Խաչատրյանը՝ զուգահեռ  ցուցադրելով իր կողմից պատրաստած թեմատիկ բովանդակալից   սահիկաշարը։

Ուսանողները հմտորեն կարողացան ներկայացնել առողջ ապրելակերպի սկզբունքները՝ նկարագրելով նաև սննդային բուրգը՝ որպես առողջ սննդակարգի նախապայման։

Ներկաները, հաշվի առնելով իրենց տարիքային առանձնահատկությունը,  գիտակցեցին, որ   ճիշտ կենսակերպ վարելը և սնվելը, ինչպես նաև օրվա կանոնակարգված ռեժիմը առողջ  լինելու գրավականն  են։

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ