ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ կարևոր և կրթական նորարարական միջոցառում։ Ուսումնարանի հրավերով Synopsys Armenia ընկերության R&D Engineering, ավագ ինժեներ Արուսյակ Գևորգյանը անցկացրեց սեմինար դասախոսների համար՝ «Արհեստական բանականության գործիքների կիրառումը դասավանդման մեթոդիկայում» թեմայով։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին
• Արհեստական բանականության (AI) գործիքների դերը ժամանակակից կրթական գործընթացում,
• AI-ի կիրառումը որպես ուսանողների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման եղանակ,
• AI-ի գործիքներ և հարթակներ, որոնք կարող են աջակցել դասավանդման պլանավորման, ուսանողների գնահատման և ուսումնական նյութերի ստեղծման գործընթացին:
Սեմինարը հնարավորություն ընձեռեց ուսումնարանի դասախոսներին ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին և դրանք ապագայում ներդնել իրենց դասավանդման մեջ:
Շնորհակալություն Արուսյակ Գևորգյանին այս կարևոր սեմինարի համար։

 

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ