Անտառի լուռ կանչը

Դասի  նպատակն էր ծանոթացնել Հայկական լեռնաշխարհում անտառային գոտու տարածմանը, կարևորել անտառը որպես մարդու հետագա գոյատևման պարտադիր պայման, ձևավորել էկոլոգիական դաստիարակություն, սերմանել բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք:
Դասը սկսվեց Հայաստանի անտառներին բնորոշ ծառատեսակների կանչով՝ ուղղված մարդկությանը: Նրանք մարդկային լեզվով ներկայացրին իրենց հուզող հարցերը՝ ակնկալելով դասի մասնակիցներից ստանալ բավարար պատասխաններ: 
Դասի ընթացքում քննարկվեցին կենսոլորտ, անտառը որպես էկոհամակարգ, բիոտիկ և աբիոտիկ գործոններ, օզոնային էկրան ենթաթեմաները և ներկայացվեց անտառը որպես բազմաֆունկցիոնալ, ինքնավերականգնվող լանդշաֆտային համակարգ: 
Առանձնահատուկ անդրադարձ արվեց Հայաստանի անտառներին և նրանց պահպանությանը՝ կարևորելով անհատի գիտակցված մոտեցումն ու վերաբերմունքը անտառի պահպանման գործում: Դասին զուգահեռ ցուցադրվում էր թեմային համապատասխան սահիկաշար:
Նպատակային էր հետաքրքիր խնդիրների և ասույթների կիրառումը, որոնք խթանիչ էին մասնակիցների ճանաչողական հետաքրքրությունների զարգացման և ինքնուրույն մտածելակերպի ձևավորման համար:
Դասի ընթացքում հնչում էին անտառին բնորոշ տերևների  շրշյունն  ու  թռչունների  դայլայլը, ջրի քչքչոցն ու քամու մեղմ սուլոցը՝ ներկաներին տեղափոխելով անտառի հեքիաթային և առեղծվածային աշխարհ:

Բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորում

Փնտրել

Նյութեր

Image

Փորձի փոխանակում Տիրամայր արհեստի դպրոցում

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Վիկտոր Հյուգո

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»․ Լուի Պաստյոր

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ․ «Հայտնի ֆրանսիացիները»

Նորություններ

Image

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 4 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ

Նորություններ